Ռոբերտ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Քոչարյանի նամակը արվեստի և մշակույթի այն գործիչներին, որոնք հանդես էին եկել հայտարարությամբ իրեն կալանքից ազատ արձակելու պահանջով:
«Հարգելի բարեկամներ,
Գրում եմ ձեզ, որպեսզի հայտնեմ իմ անկեղծ երախտագիտությունը ձեր անունից հրապարակված հայտարարության համար, ուր կոչ էիք անում ազատել ինձ կալանքից։ Շնորհակալ եմ ձեզ ու զգացված եմ ձեր վերաբերմուքից: Տաղանդավոր, հայտնի և հեղինակավոր մարդկանց այսպիսի խմբի ուշադրությունը և հոգածությունը պատիվ կբերի ցանկացած քաղաքական և պետական գործչի: Ձեզանից շատերին ճանաչում եմ անձամբ, մյուսների հետ ակնկալում եմ ծանոթանալ առաջին իսկ հնարավորության դեպքում:
Ուզում եմ հատուկ շեշտել ձեր քաղաքացիական դիրքորոշումը և քաղաքացիական արիությունը, որի շնորհիվ արտահայտել եք ձեր համոզմունքը՝ ուշադրություն չդարձնելով իշխանությունների տեսակետին: Կցանկանայի, որ իմանաք. խնդիրը ապօրինի կալանավորման մեջ չէ միայն: Խոսքը է գնում իրավական ամենաթողության, քաղաքական հալածանքների և մեր ինքնությունը կազմաքանդելու մասին:
Սիրելի բարեկամներ, կրկին անկեղծ շնորհակալություն հայտնելով բոլորիդ, ուզում եմ շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: Առողջութուն ու բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին:
Անկեղծ հարգանքով՝
Ռոբերտ Քոչարյան»,– ասված է նամակում։
Ինչպես օրերս տեղեկացրել էինք Մշակույթի շուրջ 60 գործիչներ հայտարարություն էին տարածել` կոչ անելով ազատել Ռոբերտ Քոչարյանին։
Ավելի ուշ նրանց կոչին էին միացել նաև ռուսաստանաբնակ ծագում հայ արվեստագետները։
Կարդացեք նաև այս հոդվածները՝
Խելքն ու ուղեղը կերել են. Արմինե Գրիգորյանը՝ եղբոր՝ Քոչարյանի ստորագրահավաքին միանալու մասին
Ինչ են պայմանավորվում շոու-բիզնեսի աստղերը Լևոն Քոչարյանի հետ (տեսանյութ)
Պուտինն ու Մերկելը միլիոններ չունե՞ն. Սամվել Գրիգորյանը՝ Քոչարյանի ստորագրահավաքին միանալու մասին