տուն Լուրեր Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցով լուրջ փոփոխություններ չեն կարող լինել երկրում. Ալեքսանդր Իսկանդարյան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցով լուրջ փոփոխություններ չեն կարող լինել երկրում. Ալեքսանդր Իսկանդարյան

199
0

big_1367843358_2503388

Քաղաքական լուրջ բախման բացակայության արդյունքում լինում են սկանադալային հարցազրույցներ, ոչ ակտիվ քաղաքացիական շարժումներ: Արդյունքն այն է, որ չկա լուրջ քաղաքական ընդդիմություն Ազգային Ժողովում, չկան լուրջ քննարկումներ, եւ եթե դա լիներ, ապա ով ինչ հարցազրուց է տալիս, ով ում ինչ է անվանում, ոչ ոք ուշադրություն չէր դարձնի:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանըˋ անդրադառնալով երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որտեղ նա քննադատություն էր հնչեցրել  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ կառավարության հասցեին:

«Դա ընդունված է, որ նախորդ նախագահները  ներկայիս ղեկավարությանը մեղադրեն, ասելով որ երբ ես էի ղեկավարում, ավելի լավ էր: Դա անում էր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ անում է հիմա Ռոբերտ Քոչարյանը: Մեզ մոտ ամեն ինչ պանիկայով է ընդունվում: Ռոբերտ Քոչարյանը առաջին անգամ չէ, որ տալիս է հարցազրույց, առաջին անգամ չէ, որ անցյալի քաղաքական գործիչներն ասում են, թե իրենց ժամանակ ավելի լավ էր, քան հիմա»,- ասում է Իսկանդարյանը:

Քաղաքական վերլուծաբանը հավելում է, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցով լուրջ փոփոխություններ չեն կարող լինել երկրում: Ըստ նրաˋ Հայաստանում պարզապես քաղաքականության մեջ ամեն ինչ կրքով է արվում, իսկ Քոչարյանը այն մարդն է, ով կարողանում է էմոցիոնալ խոսել:

«Լուրջ փոփոխությունը այն կլիներ, եթե լիներ փոփոխություն Հայաստանի տնտեսության մեջ, եթե լիներ լուրջ փոփոխություն Ղարաբաղի հարցի կարգավորման մեջ: Իսկ ուր են այդ փոփոխությունները, ուր են այդ ռեսուրսները, ուր են 3000  ցուցարարները դրսում եւ ուր են փորձագիտական ռեսուրսները, որ լուրջ փոփոխություններ լինեն: Իսկ մեկ մարդու հարցազրույցը, ով էլ որ լինի, լուրջ փոփոխություն չի կարող բերել»,- ասում է Իսկանդարյանը:

Անդրադառնալով Հայաստանում քաղաքական ուժերի բաշխվածությանըˋ Իսկանդարյանը նշեց, որ խնդիրը կայանում է ոչ թե ընդդիմադիր ուժերի միավորման մեջ, այլ ընդդիմադիր ուժի ստեղծման մեջ:

«Հայաստանում ընդդիմադիր ուժ է պետք ստեղծել եւ ոչ թե միավորել»,- հավելում է Իսկանդարյանը:

Լիլիթ Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here