տուն Լուրեր Ռոբերտ Քոչարյանը «շան լափ է թափել» Սերժ Սարգսյանի գլխին

Ռոբերտ Քոչարյանը «շան լափ է թափել» Սերժ Սարգսյանի գլխին

147
0

2013-kocharyan_sargsyan_825336783

Եվրոպայի հայերի միությունների ֆորումի ղեկավար Աշոտ Գրիգորյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցում «շան լափ է թափել» Սերժ Սարգսյանի գլխին` հապշտապ Մաքսային Միություն մտնելու համար.«Կարող եմ վստահ ասել, որ այստեղ նուրբ և դիվանագիտական լեզվով քննադատությունն ուղղվել է արդեն կոնկրետ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին, իսկ կոպիտ ասած «շան լափ է թափել» ՄՄ մտնելու այս հապշտապ ու հանպատրաստից գործընթացն իրականացնելու համար: Մենք խորհրդային ժամանակներում տողատակեր կարդացող և տողատակերում հիմնական մտքեր տեղադրողներս լավ ենք ընկալում նաև այսօր հազվագյուտ, բայց այդ լեզվով խոսող-գրողներին: Բացատրեմ ասելիքս մեկ օրինակի վրա: Պարոն Քոչարյանը նշում է, որ Բելառուսից ՀՀ արտահանվող կաթնա-մսամթերքի վրա ակնհայտորեն չեն դրվելու մաքսատուրքեր և հարց է ծագում, թե ինչպես պետք է պաշտպանվեն հայկական արտադրողները  բելառուսական էժան ապրանքների էսպանսիայից: Ես ավելացնեմ Բելառուս մակնիշի կամ ռուսական Վլադիմիրի անորակ տրակտորները ՀՀ ներմուծելու խնդրի շուրջ իմ կարծիքը: Չէ որ Ռուսաստանը ներմուծում է հսկայական քանակի լավ եվրոպական տրակտորներ, իսկ ՀՀ-ն նաև էժան տրակտորներ Չինաստանից և արևելաեվրոպական երկրներից: Օրինակ, չեխական կամ լեհական տրակտորներն իրենց որակով բազմիցս գերազանցում են ռուսկան-բելառուսականին, սակայն հիմա արդեն նրանց նկատմամբ կիրառվող հսկա մաքսատուրքի հետեւանքով չեն կարողանալու մտնել հայկական շուկա: Այսինքն երկար տարիների աշխատանք էր պետք այս ամենն ուսումնասիրելու և նախապատրաստվելու, ՄՄ մտնելու համար: Իսկ որոշումն ընդունվեց հաշված օրերի ընթացքում: Սլովակիան հինգ-վեց տարի կատարեց տնտեսական ռեֆորմներ մինչ ԵՄ մտնելը: Գոնե մեկ-երկու տարի պետք էր նաև ՀՀ-ի ՄՄ մտնելու նախապատրաստման համար»,- եզրափակեց իր խոսքը Աշոտ Գրիգորյանը: