տուն Հասարակություն Իրավական Ռոբերտ Քոչարյանը դեռ հիվանդանոցում է. փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը դեռ հիվանդանոցում է. փաստաբան

511
0

Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը դեռևս «Էրեբունի» ԲԿ-ում է:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Հարցին, թե արդյոք հետևելու են ԲԴԽ-ի կոչին ու վաղվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն են ներկայացնելու, Խուդոյանը պատասխանեց, որ իրենք նման միջնորդությամբ հանդես չեն գալու, իսկ դատարանից դեռ նիստը հետաձգելու որևէ հիմնավորում կամ պատճառաբանություն չեն ստացել:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ վաղը՝ կախված բժիշկների եզրակացությունից, հնարավոր է, որ դատարան գնա նաև Ռոբերտ Քոչարյանը:

%d bloggers like this: