Լեհաստանի հավաքականի և Դորտմունտի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանը օգնում է թիմին հաջող ելույթներ ունենալ, նա կարողանում է հարձակման գծում մեծ հնարավորություններ ստեղծել: Մխիթարյանը Օբամեյանգի հետ միասին նպաստում է մեր թիմի հաջողությանը: Երկուսն էլ ունիվերսալ ֆուտբոլիստներ են»,- ասել է Լևանդովսկին:
հիշեցնենք,որ Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում մասնակցել է 8 խաղի, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: