տուն ժամանց Շոու-բիզ Ռոբերթսը չի հասկանում համացանցում «թափառող» աստղերին

Ռոբերթսը չի հասկանում համացանցում «թափառող» աստղերին

282
0

Julia-Roberts-julia-roberts-742769_1280_800

Հոլիվուդի հանրահայտ աստղ Ջուլիա Ռոբերթսը պատմել է, որ ընդհանրապես չի օգտվում սոցիալական ցանցերից և տարօրինակ է համարում աստղերի կողմից այս խողովակն օգտագործելը։ Այս մասին նա ասել է, որ USA Today-ին տված հարցազրույցում։

Դերասանուհին նշել է, որ շատ ուրախ է, որ հայտնի է դարձել մինչև «համացանցի տարածման դարաշրջանը»։ Ռոբերթսն այն քիչ աստղերից է, ով հաջողությամբ խուսափում է իր կյանքը հանրայնացնելուց, թեպետ հաճախ է ճամփորդում և տարվա ընթացքում ամուսնու և երեք երեխաների հետ ապրում  է Կալիֆոռնիայի, Նյու Մեքսիկոյի կամ Նյու Յորքի իրենց բնակարաններում։

Ռոբերթսը նաև բացահայտել է, որ բոլորովին վերջերս է այցելել ամերիկյան զվարճանքի հանրահայտ կենտրոններից մեկը՝ Դիսնեյլենդ, և դա արել է երեխաների համար։ «Դա աշխարհի ամենահեքիաթային վայրերից է։ Մենք այնտեղ անում էինք այն ամենն, ինչ ցանկանում էինք, մեծ բավականություն ստացանք», — ասել է դերասանուհին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here