Աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը կնոջ հետ համատեղ կյանքի 18 տարիներից հետո որոշել է բաժանվել նրանից։ Այս մասին հաղորդում է The New York Post-ը։
Գիրն արդեն երկար ժամանակ հանրության առաջ չէր հայտնվել կնոջ հետ։ «Փախուստի դիմած հարսնացուն», «Աշունը՝ Նյու Յորքում» և հայտնի այլ ֆիլմերից ճանաչված դերասանը վերջին անգամ կնոջ ուղեկցությամբ երեւացել էր անցած տարի։ Այս տարի ավելի վաղ զույգը որոշել էր վաճառքի հանել Նյու Յորքում իրենց առանձնատունը, որը գնահատվել է 65 մլն դոլար։
Ամերիկյան թաբլոիդները գրում են, որ բաժանման պատճառը կրոնն է։ Գիրը արդեն երկար ժամանակ է դավանում է բուդդայականություն, և չի ցանկանում մասնակցել կնոջ՝ Քերի Լոուելի աղմկոտ երեկույթներին։ Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Գիրն ու Քերին ունեն մեկ որդի՝ Գոմերը։