տուն Լուրեր Ռիհաննան շրջանցել է Էլվիս Փրեսլիին և Beatles-ին

Ռիհաննան շրջանցել է Էլվիս Փրեսլիին և Beatles-ին

210
0

rihanna_at_the_dome

Ռիհաննայի և Էմինեմի նոր The Monster հիթը բրիտանական գլխավոր հիթ-շքերթում՝ The Official UK Top 40 Singles Chart-ում գրավել է առաջին հորիզոնականը: Հայտնվելով  հիթ-շքերթի առաջին հորիզոնականում յոթերորդ անգամ՝ Ռիհաննան շրջանցել է Էլվիս Փրեսլիին և The Beatles-ին: Այս մասին հաղորդում է BBC News-ը:

Official Charts Company-ի տվյալներով՝ Էլվիս Պրեսլին հիթ-շքերթի առաջին տեղում է հայտնվել 1957-ից 1963 թվականներին, իսկ The Beatles-ը՝ 1963-ից 1969 թվականներին:

Ռիհաննան առաջին անգամ The Official UK Top 40 Singles Chart-ի առաջին հորիզոնականը գրավել է 2007-ին Umbrella հիթով, ապա առաջին տեղում են հայտնվել Ռիհաննայի հետևյալ հիթերը՝ Take a Bow, Run This Town,  Only Girl (In the World), We Found Love  և Diamonds.

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here