Օգոստոսի կեսին, Նյու Յորքում, գիշերը ժամը 3-ին, Ռիհաննային նկատել էին տեսահոլովակում նկարահանվելիս Ասափ Ռոքիի, Ասափ Ֆերջի և Ասափ Լիիզի հետ: Ասափ Ռոքին իր հարցազրույցներից մեկում հերքեց այդ լուրը, որ Ռիհաննայի հետ անցկացվում են նկարահանումներ, ասելով, որ դա ուղղակի ընկերական հանդիպում էր: Սակայն, ինչպես պարզ դարձավ, դրանք Ասափի նոր «Fashion Killa» երգի տեսահոլովակի նկարահանումներն էին, որի պրեմիերան կլինի մի քանի ժամից:
Աղբյուր՝ armeniannavy.com