Ռիգայում Maxima սուպերմարկետի կտուրի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 48-ի, հաղորդում է РИА Новости-ն:
Մահացածների մեջ են նաև երեք փրկարարներ:
Կտուրի փլուզման հետևանքով 40 հոգի վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Փլատակների տակ մնացածների թիվը անհայտ է:
Ինչպես հայտնի է, Maxima սուպերմարկետի կտուրի փլուզումից զոհվել է ՀՀ մի քաղաքացի՝ Նաիրա Գրիգորյանը: