Ռեստարտ նախաձեռնությունը, համագործակցելով Առողջապահության նախարարության հետ, սկսում է իրականացնել կորոնավիրուսի հետ կապված իրազեկող միջոցառումներ։
✅Այժմ մի խումբ երիտասարադներ փոքր խմբերով (2 hոգի) քաղաքի թույլատրելի հատվածներում փակցնում են «Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից» իրազեկող պաստառներ։
✅ Շուտով դրանց մի մասը կուղարկվի մարզեր՝ Իջևան, Վանաձոր, Գյումրի, որտեղ մեր նախաձեռնության համակիրները ևս կմիանան իրազեկման ակցիային։
✅Կարևոր է նշել, որ սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները ակցիայի ողջ ընթացքում պահպանվում են։
✅Շնորհակալություն Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանին մեր աջակցության առաջարկին արձագանքելու համար։
✅Իրազեկող պաստառները գտնվում են մեր գրասնեյակում։
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ այս կարևոր նախաձեռնությանը կարող են գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 093 372609 հեռախոսահամարին։