տուն Լուրեր «Ռեժիմ, ես հայ եմ` սպանիր ինձ» (տեսանյութ)

«Ռեժիմ, ես հայ եմ` սպանիր ինձ» (տեսանյութ)

102
0

TOSHIBA CAMCORDER

Քիչ առաջ սկսվեց Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն 1-ին ատյանի դատարանի մոտ հրավիրված ակցիան՝ ի պաշտպանություն գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի: Ակցիայի մասնակիցները AraratNews.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենք փորձելու են հնարավոր ամեն օրինական ճանապարհով պաշտպանել Վոլոդյա Ավետիսյանի իրավունքները. «Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալեցին իր հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության համար: Նրան առաջադրված բոլոր մեղադրանքները շինծու են ու հորինված: Բոլոր մեղադրանքները դատարանում փլուզվեցին»,-ասաց ակցիայի մասնակից Սարուխանյան Գագիկը` ավելացնելով, որ ռեժիմը իրենց ստիպում է գնալ այլ ճանապարհով, քանի որ իրենց հնարավորություն չեն տալիս օրինականության դաշտում պայքարել և արդյունքի հասնել: Ակցիայի մասնակիցները գրում էին շապիկներ, որոնց վրա գրված էր` «Ռեժիմ, ես հայ եմ` սպանիր ինձ»: