տուն Սպորտ Ռեալ Սոսյեդադը լուրջ փորձություն է Ռեալի համար․ Կարլո Անչելոտի

Ռեալ Սոսյեդադը լուրջ փորձություն է Ռեալի համար․ Կարլո Անչելոտի

201
0

url

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումից առաջ նշել է, ոչ իր թիմը կարող է լուրջ խնդիրներ ունենալ։ Նա որպես օրինակ է բերել առաջիկա մրցակիցների խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որն ավարտվել էր ոչ-ոքի (0։0)։

««Ռեալ Սոսյեդադը» շատ վտանգավոր թիմ է։ Նրանք ունեն մի քանի ուժեղ խաղացողներ, որոնք կարող են մեզ համար խնդիրներ ստեղծել։ Հաղթանակը մեզ հեշտ չի տրվի, քանի որ այս շաբաթ նրանք հոյակապ խաղ են անցկացրել «Մանչեսթեր յունայթեդի» հետ և արտակարգ խաղ ցուցադրել։ Լավ փորձություն է սպասվում «Ռեալին»։ Հուսով եմ, ամեն ինչ կստացվի», — ասել է Անչելոտին։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here