Այսօր շվեյցարական Նիոնում գտնվող ՈւԵՖԱ-ի կենտրոնական գրասենյակում կայացել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքում պարզվել է, որ Մադրիդի «Ռեալը» կմրցի Մյունխենի «Բավարիայի», իսկ Մադրիդի «Ատլետիկոն»` Լոնդոնի «Չելսիի» հետ:
Կիսաեզրափակիչների առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 22-ին և 23-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 28-ին և 29-ին:
Հիշեցնենք, որ եզրափակիչը կայանալու է մայիսի 24-ին պորտուգալական Լիսաբոնում: