Armsport.am-ը գրում է․
Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ալբերտ Սելադեսը գլխավորեց «Վալենսիան»։ Այս մասին տեղեկանում ենք «չղջիկների» պաշտոնական կայքից։
Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ 43-ամյա մասնագետը 2014-2018 թվականների ընթացքում գլխավորել է Իսպանիայի Մ-21 հավաքականը։ Նախորդ մրցաշրջանում Ալբերտ Սելադեսը աշխատել է Մադրիդի «Ռեալում»՝ որպես գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի օգնական։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վալենսիան» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալին։ Մասնագետը լրջագույն տարաձայնություններ էր ունեցել ակումբի սեփականատիրոջ հետ։
Սելադեսը՝ որպես «Վալենսիայի» գլխավոր մարզիչ իր նորամուտը կնշի Լա լիգայի 4-րդ տուրում, որի շրջանակում «չղջիկները» մրցելու են գործող չեմպիոնի՝ «Բարսելոնայի» հետ։