տուն Սպորտ «Ռեալի» հայկական ֆան ակումբը պաշտոնականի կարգավիճակ է ստացել

«Ռեալի» հայկական ֆան ակումբը պաշտոնականի կարգավիճակ է ստացել

239
0

Մադրիդի «Ռեալի» հայկական ֆան ակումբն այս տարվա հոկտեմբերի 24-ին պաշտոնականի կարգավիճակ է ստացել։

Այս մասին հայտնում է «Ռեալի» հայկական ֆան ակումբի պաշտոնական կայքը՝ փոխանցում է armsport.am-ը:

Հայաստանը դարձավ 84-րդ երկիրը, որն ունեցավ Մադրիդի «Ռեալի» պաշտոնական ֆան ակումբ։ Այսուհետ «Մադրիդի Ռեալի Հայկական ֆան ակումբը»՝ RealMadrid.am, մադրիդյան երկրպագուների ընտանիքում հանդես կգա որպես «Պենյա Մադրիդիստա Արմենիա»:

«Գործընթացը բավականին բարդ էր։ Մոտ երկու տարի տևեց մինչև բոլոր փաստաթղթերն իմի բերեցինք Մադրիդի հետ միասին։ Ամեն շաբաթ նամակագրական կապի մեջ էինք ֆան ակումբների բաժնի հետ և վերջապես հոկտեմբերի 24-ին ստացանք բաղձալի նամակը, որից հետո ևս մի քանի փաստաթուղթ ստորագրվեց, և այլևս Հայաստանյան ֆան ակումբը ևս դարձավ պաշտոնական։

Հիմնադրվելով 2006 թվականին և լինելով առաջին ֆան ակումբներից մեկը Հայաստանում` մենք մշտապես արել ենք քայլեր որպեսզի զարգացնենք ֆանատական կուլտուրան Հայաստանում։

Թեև այս տարիների ընթացքում չենք ունեցել պաշտոնականի կարգավիճակ, սակայն կարողացել ենք ցանկության և հնարավորությունների պարագայում մասնակցել նաև Մադրիդի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումների։ Այժմ նման միջոցառումների մասնակցությունն էլ ավելի հեշտ կլինի Հայ Մադրիդիստների համար: Մեծ ընտանիքի լիարժեք անդամը դառնալու համար պաշտոնական կարգավիճակ ստանալը շատ կարևոր էր»,- ասել է «Մադրիդիստա Արմենիա» ֆան ակումբի համահիմնադիր և նախագահ Ռոբերտ Մարկոսյանը: