տուն Սպորտ Ռեալի երկրպագուներն ավելի հաճախ են դավաճանում իրենց կանանց, քան Բարսելոնայինը

Ռեալի երկրպագուներն ավելի հաճախ են դավաճանում իրենց կանանց, քան Բարսելոնայինը

408
0

11111111

Իսպանիայում անցկացվել է անսովոր հարցում, որի նպատակն էր պարզել, թե որ ակումբի երկրպագուներն են ավելի հաճախ դավաճանում իրենց կանանց և ընկերուհիներին։

Հարցմանը մասնակցել է իսպանացի 8836 երկրպագու։ Հարցումը կատարվել է հատուկ կայքում, որտեղ արդեն ամուսնացած տղամարդիկ նոր զուգընկեր են փնտրում իրենց համար։

Հարցման արդյունքում պարզվել է, որ իրենց կանանց առավել շատ դավաճանում են Բարսելոնան ներկայացնող «Էսպանյոլի» երկրպագուները։ Միջին տարեկան կտրվածքով նրանք 4.01 անգամ արտաամուսնական կապ են ունենում։ Երկրորդ տեղում «Ռեալի» երկրպագուներն են՝ 3.84 ցուցանիշով։ Երրորդում՝ «Վալենսիայի» երկրպագուներն են։ «Չղջիկների» ֆաները տարեկան ունենում են միջինը 3.77 արտաամուսնական կապ։ Իսկ ահա եվրոպական և իսպանական գրանդ ակումբներից «Բարսելոնայի» երկրպագուները միայն 6-րդն են՝ տարեկան 3.02 դավաճանություն։

Ամենահավատարիմը «Օսասունայի» և «Լևանտեի» երկրպագուներն են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here