Մադրիդի «Ռեալի» երկրպագուներն այսօր պատրաստվում են իրենց աջակցությունը հայտնել թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին: Չեմպիոնների լիգայում «Գալաթասարայի» հետ հանդիպման ժամանակ 45 հազար երկրպագուներ կկրեն նրա պատկերով դիմակներ:
Այսպիսով, երկրպագուներն իրենց աջակցությունը կհայտնեն պորտուգալացուն թե՛ «Ոսկե գնդակի» համար պայքարում, թե՛ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի հետ նրա հեռակա վեճում: Այս մասին հաղորդում է AS-ը: