Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է առաջիկա մեկ ամսվա ընթացքում գնել «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին: Goal.com-ը պնդում է, որ իսպանական ակումբն առաջնային խնդիր է համարում 2014-ում նրա ձեռք բերումը, ինչի համար պատրաստ է ծախսել 60 մլն ֆունտ ստերլինգ:
Սակայն մերսիսայդցիներն իրենց հարձակվողին գնահատում են ոչ պակաս, քան վերջերս մադրիդյան ակումբ տեղափոխված Գարեթ Բեյլը` 86 մլն ֆունտ ստերլինգ:
Կայքը նաև տեղեկացնում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիվերպուլը» հրաժարվել էր 40 միլիոնով Սուարեսին վաճառել Լոնդոնի «Արսենալին»: