Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում 4։0 հաշվով առավելության հասնելով դանիական «Կոպենհագենի» նկատմամբ, սահմանել է եվրոպական այդ մրցաշարի ռեկորդ։ Թագավորական ակումբն առաջինն է, որին հաջողվել է 10 գնդակ խփել մեկնարկային առաջին երկու տուրերում։ Հիշեցնենք, որ առաջին տուրում մադրիդցիները 6։1 հաշվով ջախջախել էին թուրքական «Գալաթասարային»։ Մեկնարկային 10 գոլերից 5-ը Կրիշտիանո Ռոնալդուն գրանցել է իր հաշվին։