տուն Սպորտ Ռեալը մեկ օրվա ընթացքում Խամես Ռոդրիգեսի 50 հազար մարզաշապիկ է վաճառել

Ռեալը մեկ օրվա ընթացքում Խամես Ռոդրիգեսի 50 հազար մարզաշապիկ է վաճառել

65
0

rsz_3802198

Մադրիդի «Ռեալի» պաշտոնական խանութները վաճառքի առաջին օրը շուրջ 2,5 միլիոն եվրոյի մարզաշապիկ են վաճառել՝ թիմի նորեկ Խամես Ռոդրիգեսի անունով: Այս մասին հաղորդում է իսպանական Marca-ն:

Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ վաճառվել է շուրջ 50 հազար մարզաշապիկ: Հիշեցնենք, որ երեկ Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի ներկայացման պաշտոնական արարողությունը: Դրան մասնակցել էր ավելի քան 30 հազար մարդ, այդ թվում՝ 10 հազար կոլումբիացի:

Ֆրանսիական «Մոնակոյի» նախկին ֆուտբոլիստի հետ «Արքայական ակումբ» 6 տարվա պայմանագիր է կնքել, որի համաձայն Ռոդրիգեսը տարեկան ստանալու է 7 միլիոն եվրո:Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռոդրիդգեսի համար «Ռեալը» վճարել է 80 մլն եվրո: Այս տրանսֆերը ֆուտբոլի պատմության ամենաթանկ 5 տեղափոխություններից մեկն է: