Ինչպես գրում է իսպանական Marca-ն, պորտուգալական «Պորտուի» հարձակվող Ջեքսոն Մարտինեսի ծառայութոյւններով սկսել է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալը»։ Կոլումբիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբում կարող է հայտնվել արդեն հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Մարտինեսին ձեռք բերելու համար «Ռեալը» պետք է վճարի 40 մլն եվրո։ Նշվում է, որ մադրիդյան ակումբում նախապտավությունը տալիս են Մարտինեսին։ Մինդեռ ավելի վաղ հաղորդվում էր Ռոբերտ Լևանդովսկուն կամ Ռադոմիր Ֆալկաոյին գնելու հնարավորության մասին։