Մադրիդի «Ռեալն» առաջիկայում պատրաստվում է մեծացնել իր երկրպագուների բանակը հարավարևելյան Ասիայում: Այդ նպատակով Հնդկաստանում կկազմակերպվի նախկին ֆուտբոլիստների մասնակցությամբ մի քանի հանդիպում: Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca-ն, Ֆերնանդո Մորիենտեսը, Ֆերնանդո Հիերոն, Լուիշ Ֆիգուն և Միչել Սալգադոն արդեն տվել են իրենց համաձայնությունը: Բացի այդ, «Ռեալը» պատրաստվում է Էլ Կլասիկո կազմակերպել «արքայական» ակումբի և «Բարսելոնայի» միջև: