Իսպանական Marca պարբերականի հաղորդած լուրը, որի համաձայն՝ «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը ծանր վնասվածք է ստացել, այսօր հերքվել է թիմի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությամբ:
«Այն տեղեկությունները, թե իբր Բեյլը միջողնային ճողվածք է ստացել, չեն համապատասխանում իրականությանը: Բացի այդ, Marca-ն անուշադիր է գտնվել այն հանգամաքի հանդեպ, որ մեր բժշկական շտաբը ինֆորմացիա է տրամադրել Բեյլի իրական ախտորոշման վերաբերյալ դեռ հոկտեմբերի 10 ին»,- գրված է կայքում: