Արդեն տեղեացրել ենք, որ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը, համեմատելով Լիոնել Մեսիին և Կրիշտիանո Ռոնալդուին, ասել էր, որ պորտուգալացին շատ է ժամանակ ծախսում վարսավիրանոցներում, իսկ երկու ֆուտբոլիստների միջև ինքն ընտրում է Մեսսիին: Հիշեցնենք, որ թե՛ Մեսսին և թե՛ Ռոնալդուն հավակնում են տարվա լավագույն ֆուտբոլիստ տիտղոսին:
«Ես արդեն գիտեմ, որ մեր նախագահը նամակ է հղել ՖԻՖԱ-ին, որտեղ պահանջել է բացատրություններ տալ այն արտահայտությունների համար, որոնք ես համարում եմ անհարգալից այնպիսի պրոֆեսիոնալի նկատմամբ, ինչպիսին Կրիշտիանո Ռոնալդուն է:
Ես ամբողջությամբ համաձայն եմ մեր նախագահի հետ: Այս իրավիճակը քննարկել եմ նաև Կրիշտիանոյի հետ: Նա ամեն օր ապացուցում է, որ իսկական պրոֆեսիոնալ է, ով լրջությամբ և մեծ հարգանքով է վերաբերվում իր գործին», — ասել է Անչելոտին: Այս մասին հաղորդում է AS-ը: