Forbes-ի 2019-ի Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում ընդգրկվել է հայազգի 8 գործարար:
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը 29-րդ տեղում է: 53-ամյա Սամվել Կարապետյանի կարողությունը գնահատվում է 3,7 մլրդ դոլար:
32-րդ տեղում է Սերգեյ Հարությունյանը (Գալիցկի): Նրա կապիտալը գնահատվում է 3,5 մլրդ դոլար:
Badoo համացանցային ծանոթությունների հարթակի հիմնադիր Անդրեյ Օհանջանյանցը (Անդրեև) 2.3 մլրդ դոլար կապիտալով 44-րդ տեղում է:
103-րդ հորիզոնականում հայտնի գործարար և մեկենաս Ռուբեն Վարդանյանն է՝ 950 մլն դոլար կապիտալով:
Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները 134-րդ և 135-րդ հորիզոնականներում են: Եղբայրներից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 800 մլն դոլար:
ABBYY ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի անդամ Դավիթ Յանը եզրափակում է ցանկը՝ 500 մլն դոլար կապիտալով: