Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը հաստատել է ՌԴ քաղաքացիություն ստացողների կողմից ռուսերենի իմացության նվազագույն չափորոշիչները։ Ներգաղթյալների համար բավարար կլինի իմանալ 850 բառ, որպեսզի հնարավորություն տրվի աշխատելու Ռուսաստանում։ Իսկ ահա ՌԴ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է իմանալ 1300 բառ։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Ըդհանուր առմամբ՝ սահմանվել է լեզվի իմացության 7 մակարդակ՝ տարրական, բազային աշխատանքային ներգաղթյալների համար, բազային, 1-4-րդ մակարդակներ։
Քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ է, որպեսզի հայցորդը կարողանա գրավոր և բանավոր շփվել երկրի ներսում։ Այդ գիտելիքները հաստատվելու են սերտիֆիկատով, որը տրվելու է ռուսերենի թեստը հանձնելուց հետո։