տուն Աշխարհ ՌԴ-ում հաջորդ շաբաթը լինելու է ոչ աշխատանքային՝ պահպանվելու են աշխատավարձերը. Պուտին (Ria.ru)

ՌԴ-ում հաջորդ շաբաթը լինելու է ոչ աշխատանքային՝ պահպանվելու են աշխատավարձերը. Պուտին (Ria.ru)

180
0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է քաղաքացիներին՝ տեղեկացնելով, որ հաջորդ շաբաթը Ռուսաստանում լինելու է ոչ աշխատանքային, բայց պահպանվելու են աշխատավարձերը։ Այդ մասին հայտնում է Ria.ru-ն:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես սուր է զարգանում աշխարհում կորոնավիրուսային համավարակը: Բազմաթիվ երկրներում ավելանում է հիվանդների թիվը: Հարվածի տակ է համաշխարհային ողջ տնտեսությունը: Ներկայումս չափազանց կարևոր է կանխել հիվանդության արագ տարածումը, այդ իսկ պատճառով հաջորդ շաբաթը հայտարարում եմ ոչ աշխատանքային՝ աշխատավարձերի պահպանմամբ»,- հայտարարել է Պուտինը:

Այդկերպ, հանգստյան օրերը կշարունակվեն մարտի 28-ից մինչև ապրիլի 5-ը: