Ռուսաստան, Ուկրաինան ու ԵՄ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել մշտական եռակողմ խորհրդակցություններ անցկացնել Ուկրաինայի եվրաինտեգրման հարցի շուրջ: BBC-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է հնչեցրել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
Մոսկվան պնդում է, որ Ուկրաինայի հետ ԵՄ-ի համագործակցության նոր մեխանիզմը կարող է սպառնալիքներ ստեղծել առևտրի համար:
«Ամենից առաջ, դրանք տեխնիկական կարգավորման և դրան հարակից ոլորտներում առկա ռիսկերն են, ինչպես նաև գնային կարգավորման ռիսկերը», — մանրամասնել է Ուլյուկաևը:
Ուրբաթ ռուսական նախարարն Բրյուսելում երկկողմ բանակցություններ է անցկացրել նախ Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի, իսկ ապա նաև առևտրի հարցերով եվրահանձնակատար Կարել դե Գյուխտի հետ: