տուն Լուրեր Բլոգ ՌԴ նախագահի խորհրդականն անցնում է կոռեկտության սահմանները

ՌԴ նախագահի խորհրդականն անցնում է կոռեկտության սահմանները

243
0
arm137977514661Տիգրան Աբրահամյանը իր ֆեյբուքյան էջում գրում է.

 

ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը «Առավոտ» թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետին խորհուրդ է տվել ուշադիր կարդալ ԵՄ ասոցացման համաձայնագիրը՝ համարելով, որ Բրյուսելի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունները խորացնելով` Հայաստանը կհրաժարվեր սուվերենությունից: Իսկ ավելի վաղ ռուսական «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում, նույն թեմայի հետ կապված, վերջինս հայտարարել էր, թե «Հայաստանի նախագահը ժամանակին ուշքի եկավ և դաս տվեց իր կառավարությանը»:

 

Սա ռուս չինովնիկների մոտ հաճախ նկատվող՝ կուլտուրայի բացակայության ու ոչ կոռեկտ հայտարարությունների առաջին դրսևորումը չէր: Անկախությունից ի վեր, նրանք բազմաթիվ առիթներ ունեցել են դրսևորելու իրենց «տաղանդը» բացառիկ անտաշության առումով:

 

Ի դեպ, այնպես չէ, որ ցինիզմի այս դրսևորումները հատուկ են միայն ռուս պաշտոնյաներին: Ռուսաստանյան հասարակության տարբեր շրջանակների կողմից հայերի ու Հայաստանի նկատմամբ դրսևորվող ցինիզմի բացահայտ օրինակ էր նաև որոշ ժամանակ առաջ ՌԴ-ում հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարն ու դրան հետևած արձագանքը, որն ուղեկցվեց հայերի դեմ ակնհայտ թշնամական մեկնաբանություններով, իսկ դատական նիստին հայ վարորդը «ներկայացավ» կանացի խալաթով:

 

Ռազմավարական դաշնակցի կարգավիճակ ունեցող Ռուսաստանի նմանօրինակ վերաբերմունքը հայերի նկատմամբ մեկ կամ երկու տարվա պատմության արդյունք չէ, այն ձևավորվել է տասնամյակների, հարյուրամյակների ընթացքում և դժվար է կարճ ժամանակում փոխել «ռուսական գիտակցությունը»:

 

Ցանկալի փոփոխությանը հասնելու համար անհրաժեշտ է ոչ թե նման միջադեպերը նեղ քաղաքական շահերին ծառայեցնել ու «միանալ ռուսական ակցիաներին», այլ միասնական ձևով՝ ողջ հասարակությամբ, պայքարել անընդունելի դրսևորումների դեմ: Իշխանությունը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով, միշտ չէ, որ կարող է համարժեք արձագանքել նման դրսևորումներին, սակայն այս հարցում հասարակության ակտիվ զանգվածի վարքագիծը շատ կարևոր է:

 

Ռուսաստանը մի բան պետք է հստակ գիտակցի. նման պահվածքով ու մոտեցումներով Հայաստանին իր «բարեկամության շրջանակներում» կարող է պահել միայն ժամանակավորապես, քանզի նա իր վարքով առավելագույնն է անում Հայաստանին ՌԴ-ից վանելու ու այլ ճանապարհ ընտրելու հարցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here