տուն Լուրեր ՌԴ միգրացիոն օրենքն ու աշխատանքային թրաֆիկինգը. տեսակետ

ՌԴ միգրացիոն օրենքն ու աշխատանքային թրաֆիկինգը. տեսակետ

147
0

human_trafficking2

 

Araratnews.am-ն արդեն անդրադարձել է ՌԴ-ում վերջերս ընդունված միգրացիոն նոր օրենքին ու հայտնել, որ ըստ կանխատեսումների` նշված օրենքը, հնարավոր է, որ նպաստի աշխատանքային թրաֆիկինգի աճին:

Այս մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան վարչության ավագ մասնագետ Էլեոնորա Վիրաբյանը Araratnews.am-ին ասաց. «Ես կարծում եմ, որ միգրանտը ընդհանրապես շատ խոցելի է: Կնպաստի ուղղակի անգամ միգրանտը, երբ գնում է այլ երկիր աշխատելու. հնարավոր է, որ դուրս գա միգրացիոն ծառայությունների տեսադաշտից ու հայտնվի այդ վիճակում: Իսկ այդ խստացումներն, ընդհանրապես, կարող են բերել դրան»,- մեզ հետ զրույցում ասաց նա: