Իրաքում շարունակվում են մարտական գործողությունները եզդիների և ահաբեկչական ԻԼԻՊ խմբավորման միջև: Վերջին օրերին եզդիներին հաջողվում է լուրջ հակահարված տալ ԻԼԻՊ-ի զինյալներին: Այս օրերին աշխարհի տարբեր երկրներից եզդի նախկին զինվորականներ շտապում են Իրաք իրենց հայրենակիցներին օգնության: Մեր տեղեկություններով, Ռուսաստանի Դաշնությունից Շանգալ է գնացել եզդիական ջոկատ: Ջոկատի կազմում Իրաք են գնացել նաև 12 նախկին զինվորականներ՝ հիմնականում հատուկ նշանակության զորքերի նախկին զինծառայողներ: ՌԴ-ից մեկնած խումբը օգնելու է տեղի եզդիներին՝ իրականացնել հատուկ գործողություններ: