«Հրապարակ»-ը գրում է.
« Երեկ ուշ երեկոյան տեղեկություն ստացանք, սակայն ուշ ժամի պատճառով չկարողացանք պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալ։ Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ ռուսական իշխանությունները Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել։
Որոշման հիմքում քաղաքական, գուցե նաեւ իրավական հիմնավորումներ են դրված։ Գրավոր հարցում ենք ուղարկել, տեղեկությունը ստանալուն պես կհրապարակենք»։