տուն Աշխարհ ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ կարգավորման հարցը

ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ կարգավորման հարցը

259
0

Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանձնարարությամբ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների քաղաքացիներին արագ հայրենիք վերադարձնելու գործնական միջոցառումները՝ շեշտը դնելով այս ուղղությամբ համատեղ ջանքերի ամենօրյա համակարգման կարեւորության վրա:

Հաստատվել է փոխադարձ տրամադրվածությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության եւ բազմապլանային համագործակցության հետագա խորացման ուղղությամբ, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի եւ դրա հետեւանքների հակազդման հարցերում:

Կարծիքների փոխանակում է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում գործերի վիճակի մասին: