տուն Աշխարհ ՌԴ գլխավոր դատախազությունը Խաչատրյան քույրերի գործողությունները որակել Է անհրաժեշտ պաշտպանություն

ՌԴ գլխավոր դատախազությունը Խաչատրյան քույրերի գործողությունները որակել Է անհրաժեշտ պաշտպանություն

502
0

ՌԴ գլխավոր դատախազությունը հրաժարվել Է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի գործը հանձնել դատարան, քանզի համարել Է, որ նրանց գործողությունները պետք Է որակվեն որպես անհրաժեշտ պաշտպանություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է աղջիկներից մեկի փաստաբանը՝ Ալեքսեյ Լիպցերը:
«Դատախազությունը մատնանշում Է, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում»,- ասել Է Լիպցերը:
Այսպիսով, քույրերի գործողությունների վերաորակման դեպքում նրանց քրեական հետապնդումը, ՌԴ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածին համապատասխան, պետք Է դադարեցվի: Ավելի վաղ հենց նման որակման անհրաժեշտության մասին քանիցս հայտարարել Է աղջիկների պաշտպանությունը:
Անցյալ տարվա վերջին հայտնի Է դարձել, որ Գլխավոր դատախազությունը հրաժարվել Է հիշյալ գործերը հանձնել դատարան եւ Քննչական կոմիտե Է վերադարձրել Խաչատրյան քույրերին վերաբերող նյութերը, որոնք մեղադրական եզրակացություն Էին բովանդակում երկու ավագ քույրերի նկատմամբ եւ որոշում քույրերից կրտսերի նկատմամբ բժշկական բնույթի միջոցներ կիրառելու մասին:
Քննչական կոմիտեն, իր հերթին, «հրաժարման» որոշումը վիճարկել Է՝ դիմելով գլխավոր դատախազին, որը հաստատել Է գործը լրացուցիչ քննության վերադարձնելու որոշումը: