Արևմուտքը շարունակում է Ռուսաստանին մեղադրել Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու մեջ։ Այս անգամ այդ մասին կրկին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը, ով նշել է, որ Ուկրաինայի արևելքում ծավալվող իրադարձությունները ավելի մեծ անհանգստություն են առաջացնում։ Հաղորդում է Reuters գործակալությունը՛
Նա այս լարվածության մեջ մեղադրել է Ռուսաստանին՝ կոչ անելով այդ երկրին «մեկ քայլ հետ կատարել»։
Հիշեցնենք, որ երեք օր է, ինչ Ուկրաինայի արևելքում սրվել է իրավիճակը։ Մի քանի շրջկենտրոններում անջատողականները գրավել են կառավարական շենքեր, գողացել զենք և զինամթերք։