տուն Քաղաքական Միջազգային Ռաջիվ Գանդիի սպանողները շուտով ազատ կարձակվեն

Ռաջիվ Գանդիի սպանողները շուտով ազատ կարձակվեն

140
0

rajiv-gandhi

Հնդկաստանի Թանիլ-Նադու նահանգի կառավարությունը որոշում է կայացրել ազատ արձակել 7 անջատողականների, որոնք առնչություն են ունեցել երկրի վարչապետ Ռաջիվ Գանդիի սպանությանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նրանք մաս են կազմել «Թամիլ Իլամի ազատագրության վագրեր» խմբավորմանը: Կառավարությունը գտել է, որ նրանք բավականին ժամանակ են անցկացրել բանտերում` պատիժը կրելու համար և կարող են ներում ստանալ պետությունից: Հիշեցնենք, որ վարչապետը սպանվել էր 1991 թվականին Թամիլ-Նադու նահանգում նախընտրական քարոզչության ժամանակ:

«Վագրերը» միայն 2006 թվականին են ափսոսանք հայտնել Ռաջիվ Գանդիի սպանության համար: