Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող Ռաուլը, ով ներկայումս հանդես է գալիս կատարական «Ալ-Սադ» թիմում, կարող է վերադառնալ իր նախկին ակումբ` «Ռեալ», որտեղ հանդես է եկել չորս տարի առաջ: Այստեղ նա, հնարավոր է, զբաղեցնի մադրիդյան ակումբի մարզիչներից մեկի պաշտոնը: Այս մասին հաղորդում է El Confidencial-ը:
Ըստ նույն աղբյուրի` Ռաուլին նման առաջարկ արել է մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Ռաուլը ժամանակ է խնդրել պատասխանի և վերջնական որոշման համար: Որոշիչ կլինի նաև իսպանացի ֆուտբոլիստի ընտանիքի անդամների կարծիքը:
Հիշեցնեք, որ «արքայական» ակումբում Ռաուլը հանդես է եկել 1994-2010 թվականներին` 550 խաղում դառնալով 228 գնդակի հեղինակ: Նա մադրիդյան ակումբի կազմում նվաճել էր Չեմպիոնների լիգայի երեք գավաթ, ինչպես նաև հաղթել է Իսպանիայի առաջնության 6 խաղարկություններում: