տուն Հասարակություն Իրավական Ռազմիկ Աբրահամյանի գործողությունների հետևանքով տուժած 90 սփյուռքահայեր ուղարկել են իրենց ստորագրությունները (տեսանյութ)

Ռազմիկ Աբրահամյանի գործողությունների հետևանքով տուժած 90 սփյուռքահայեր ուղարկել են իրենց ստորագրությունները (տեսանյութ)

425
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դատարանում ընթանում էր «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը:

Դատարանի բակում հավաքվել էին Ռազմիկ Աբրահամյանի գործողություններից տուժած մայրերը, որոնք փնտրում են իրենց երեխաներին: Նրանք պահանջում են կա՛մ վերադարձնել տարիներ առաջ իրենցից «խլված» երեխաներին, կա՛մ պատասխանատվության ենթարկել նրան:

Մայրերից Հայկուհի Խաչատրյանը նշեց, որ Սփյուռքից 90 հոգի, ովքեր տուժել են Ռազմիկ Աբրահամյանի ղեկավարած հաստատության գործողությունների հետևանքով, իրենց ստորագրություններն են ուղարկել: Ուղարկված փաստաթղթերը Հայկուհի Մկրտչյանը պետք է ներկայացնի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հայկուհի Մկրտչյանը նշեց, որ Հայաստանում գտնվող Աբրահամյանի գործողությունների հետևանքով տուժած մայրերը ևս պատրաստում են ստորագրահավաք կազմակերպել: