Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այս պահին շարունակվում է երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդության քննությունը:
Այս մասին հայտնում է armtimes.com-ը: Նիստը մեկնարկել էր նախօրեին, սակայն հետաձգվել էր:
Ռազմիկ Աբրահամյանը դատարան էր գնացել առանց բժիշկների հսկողության, իր պաշտպան Սամվել Դիլբանդյանի հետ, ապա՝ նրա հետ միասին հեռացել: Այսօրվա դատական նիստին եւս Աբրահամյանը մասնակցում է:Հիշեցնենք՝ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):