Սիրիայի քրդաբնակ շրջաններում քրդական ուժերի և «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների միջև մարտեր են ընթանում: Այս մասին տեղեկացնում են Rudaw.net լրատվականը:
Մարտերը տեղի են ունենում Զորմխար, Բադիե, Դոգրման և Բորազ բնակավայրերում: Ըստ քուրդ զինյալների՝ ահաբեկիչները փորձել են գրավել բնակավայրերը, սակայն մեծ թվով զոհեր տալուց հետո հետ են քաշվել: