«Ֆեյսբուքի» օգտատեր Միքայել Մանուկյանը սոցիալական կայքի իր էջում գրել է.
« Իհարկե կորոնավիուսի բոլոլան նույնպես անցողիկ է աշխարհի համար, Տնտեսական ճգնաժամի զուգորդությամբ:
Եվ այսպիով անկախ նրանից թե ովքեր և ինչ դրդապատճառներով խաղացին այս խաղն ու դեռ կշահեն սրանից, հարկ է նշել որ համաշխարհային պատմության մեջ այս վիրուսն ու տնտեսական խորը ճգնաժամը դեռ իրենցն ասելու են:
Աշխարհն այս ամենից դուրս կգա բավականին վերափոխված, ինչպես ֆիգուրներով, դեմքերով` այնպես էլ տնտեսապես: Այս ամենն իհարկե իր հետ կտանի մեծ ու փոքր երկրների որոշ առաջնորդների, համաշխարհային աստղերի, սովորական մահկանացուների: Քանզի այս բոլորի ետևում “խաղացող ձեռքերն” ու “երևացող ականջներն” այդպես էլ գուցե անհայտ մնան հասարակության լայն շերտերին: Գոհացնող է որոշակի առումով թե ոչ, բայց այն որ այս ամենն արդեն ուրվագծում է վերահսկվող և կառավարվող ուժերի կողմից դրանում ոչ մի խոսք:
Այս բոլոլայում իր ուրույն դերն ու տեղն ունեն նաև համաշխարհային մեդիաներն, ովքեր մինչ այդ արդեն նախապատրատված եղել են նման աժիոտաժի:
Կրոնովարակից հետո հավանական տարբերակ է, որ Արևմուտքն հանձինս ԱՄՆի աշխարհով մեկ արգելի չինացիներին սեփական խոհանոցների, արագ սննդի կետերի լիցենզիաների տրամադրումն ու դրանով ամբողջությամբ անցնի չիանցիներին կերակրելու շահութաբեր գործին Չինաստանից դուրս:
Ու այս ամեն բոլոլաներից հետո, հնարավոր է աշխարհը ետ կանգնի Չինական դեղամիջոցներից, բուժական պարագաներից ու շատ այլ ապրանքներից: Կարևորն այս պահին Կորոնվիրուսի կամ նույն թոքաբորբի բարդեցված տարբերակի “չինական ծագում” ունենալն ապացուցելն էր և դրա տարածումը մեդիաների միջոցով: Իսկ դրան հաջորդող մնացյալն արդեն զուտ տեխնիկայի և համայն մարդկության ուղեղների լվացմանն ուղղված հարց է:
Ժամանակն իհարկե ցույց կտա, թե ովքեր և ինչպես կարողացան այս “պղտոր ջրում” որսալ իրենց համար անչափ կարևոր շատ մեծ շնաձկների: Առերևույթ իհարիե սա պանդեմիա է, իսկ այ օրինակ պանդեմրայի ժամանակ սովորաբար չեն հաշվում օգուտները, այլ բարձրաձայնում են միայն վնասների մասին:
Այս ընթացքում երկրների միջև ռազմական բախումներն իհարկե կդադարեցվեն, փորձ կարվի սռուգել համաշխարհային մարդկուեյան ռեակցիան նման իրավիճակներում: Տեղեկատվական բարձր տեխնոլոգիական այս դարում նման “հիստերիան և պանիկան” աննախադեպ երևույթ է, և մինչ օրս երբեք չկիրառված:
“ԱՇԽԱՐՀԸ ԲԵՌՆԱԹԱՓՎՈՒՄ Է, իսկ դա որքան վնասակար է, նույնչափ էլ օգտակար” փաստում են աշխարհի խելոքները:
ԱՇԽԱՐՀԸ ԲԵՌՆԱԹԱՓՎՈՒՄ է ամեն առումներով` մարդկային ռեսուրսի, ֆինանսական, տնտեսական, տեխնիկական, ամեն, ամեն առումներով:
ԱՇԽԱՐՀՆ ՈՒՆԵՐ ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԿԱՐԻՔ, այն շնչող կենդանի օրգանիզմ է, և ընդհանուր մեծ հաշվով վերցրած ավելի շատ սպառող, քան ստեղծող:
ԱՇԽԱՐՀԸ ԴԵՌ ԿԲԵՌՆԱԹԱՓՎԻ վերցնելով Time Out. Իսկ դա նրան անհրաժեշտ է ավելի շատ քան մեզ:
ԱՇԽԱՐՀԸ ԲԵՌՆԱԹԱՓՎՈՒՄ Է, որովհետև մարդկությունն արդեն հատել է Բնության կողմից գծած բոլոր կարմիր գծերն ու փորձել ենթարկել այն իրեն:
Իսկ ամենաանտանելին այն է, որ ԱՇԽԱՐՀԻ ԲԵՌՆԱԹՈՒՄԸ նույնպես կառավարվում է մարդկանց կողմից:
Աշխարհի բեռնաթափումից հետո իհարկե շատ սահմաններ կսկսեն գծվել այլևս այլ կերպ: Գու՞ցե այս վարակն ու տնտեսական ճգնաժամն էլ դառնան պատճառ կամ առիթ, այս գնդի համար փոխելու մի ամբողջ հասարակարգ: Գուցե, ի՞նչ իմանաք:
Ամեն դեպքում հաշվի առեք մի բան, որ ԱՇԽԱՐՀՆ ՈՒՆԵՐ ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԿԱՐԻՔ, և նա օգտվում է իր իրավունքից:
ԱՌՈՂՋ ԵՂԵՔ ?»: