Այսօր Ուկրաինայի խորհրդարանը մերժել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխի հրաժարականի դիմումը: Նրա հրաժարականի դիմումի օգտին քվեարկել է 197 պատգամավոր` անհրաժեշտ 226-ի փոխարեն:
«Եթե երկրի ղեկավարությունն ունի իրադարձությունների զանրգացման այլ տեսլական և եթե ղեկավարությունն այլ թեկնածություններ ունի այս պաշտոնում, ապա ես հրաժարական եմ տալիս»,- ասել է Տենյուխը Ռադայում: Նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ քննարկում կկազմակերպի այս թեմայով և որոշում կկայացնի հետագա գործողությունների վերաբերյալ:
Այսօր, ավելի վաղ, Տուրչինովը առաջարկել էր Ռադային պաշտոնանկ անել Տենյուխին և նրա փոխարեն նշանակել Միխայիլ Կովալին: