ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին հիմար է անվանել: Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը:
Ավելի վաղ Թրամփը հրապարակել է տեսանյութ, որում երևում է ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն, իսկ հաջորդիվ հուղարկավորության արարողության ժամանակ հայտնի դագաղով պարողները։
Ըստ հեռուստաալիքի՝ Թրամփը փորձել է «չեզոքացնել» Բայդենին՝ դիմակի կրելը ներկայացնելով որպես թուլության նշան:
«Նա (Թրամփը) հիմար է, բացարձակ հիմար: Նախագահները պետք է ղեկավարեն, այլ ոչ թե զբաղվեն հիմարություններով և ցույց տան կեղծ տղամարդկություն»,- ասել է Բայդենը: