Անգլիայի բնակչուհի Սառա Սմիթն ապացուցել է, որ 10 տարով երիտասարդանալու համար հարկավոր չէ դիմել դեղամիջոցների և կոսմետիկ միջոցների օգնությանը: Օրական օգտագործելով 3 լիտր սովորական ջուր՝ նա երիտասարդացրել է իր օրգանիզմը 10 տարով:
Ջուրը, որպես ունիվերսալ լուծիչ, օրգանիզմից դուրս է բերում տոկսինները՝ պաշտպանելով օրգանիզմը դրանց ազդեցությունից: Արդյունքում մարդը, օգտագործելով ջրի բավական քանակ, երիտասարդացնում է իր օրգանիզմը՝ ավելի երիտասարդ երևալով, քանի իր տարեկիցները:
Սառան առաջին օրը լուսանկարվել է, այնուհետև ևս մեկ լուսանկար է արել մեկ ամիս անց: Տարբերությունը զարմացրել է բոլորին: Փորձը ցույց է տվել, որ օրգանիզմի վաղ ծերացման պատճառներից մեկը ջրազրկումն է, որը կնճիռների գոյացման պատճառ է դառնում: