Ամերիկացի հայտնի միլիարդատեր և մեկենաս Ջորջ Սորոսը մեկ միլիոն դոլար է հատկացրել Սիրիայի փախստականներին օգնություն տրամադրող բարեգործական կազմակերպությանը:
Associated Press-ը փոխանցում է, որ Սորոսն այդ գումարը հատկացրել է Փրկության միջազգային հանձնաժողովին (International Rescue Committee), որը հումանիտար գործունեություն է վարում Սիրիայում: Միլիարդատերը կարծում է, որ անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել, որպեսզի, մինչեւ ձմռան սկիզբ ապահովվի տանիքից զրկված փախստականների համար կեցության անհրաժեշտ պայմանները: «Իրավիճակը բարդանում է նրանով, որ ապստամբներն ու կառավարությունն օգտագործում են հումանիտար օգնությունը որպես պատերազմական գործիք», — ասել է Սորոսը: