Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը նշում է ծննդյան 90-ամյակը: Associated Press գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ 41-րդ նախագահը պատրաստվում է թռչել օդապարիկով` նշելով իր հոբելյանը:
Մինչև վերջին պահը նման էքստրեմալ քայլի դիմելը գաղտնի էր պահվում, որպեսզի Բուշը անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենար այն չեղյալ համարել: