ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին 2014 թվականի գարնանը կայցելի Վրաստան։ Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն։
Նրա խոսքերով՝ «բոլոր նախադրյալները կան Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության շարունակության, ինչպես նաև որակապես նոր փուլ սկսելու համար»։
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 3-ին Բրյուսելում հանդիպել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։