տուն Քաղաքական Միջազգային Ջոն Քերին հետաձգել է Ալժիր և Մարոկո այցելությունները՝ Իրանի միջուկային ծրագրի քննարկումների...

Ջոն Քերին հետաձգել է Ալժիր և Մարոկո այցելությունները՝ Իրանի միջուկային ծրագրի քննարկումների պատճառով

233
0

john-kerry_2429306b

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հետաձգել է Ալժիր և Մարոկո կատարելիք իր այցելությունները՝ Ժնևում Իրանի միջուկային ծրագրի քննարկումների պատճառով:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակիի հայտարարության մեջ ասվում է. «Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները Ալժիրի և Մարոկոյի հետ, և Քերին կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը՝ այս երկրների հետ ռազմավարական երխոսության շրջանակներում»:

Ջոն Քերին ուրբաթ օրը ժամանել էր Շվեյցարիա, ուր անցկացվում է  Իրանի միջուկային ծրագրի հարցով վեցյակի հանդիպումը: Քերին կհանդիպի նաև Իրանի արտգործ նախարարարության ղեկավարի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here