ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռով ժամանել է Թել-Ավիվ, ուր փորձելու է համաձայնություն ձեռք բերել իսրայելական և պաղեստինյան կողմերի հետ հրադադարի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է USA Today-ը։
Բանակցություններից քիչ անց Քերին հայտարարել է, որ իսրայելցիների և պաղեստինցիների միջև կարող է որոշակի համաձայնություն լինել։ Այս մասին նա մասնավորապես ասել է Երուսաղեմում։ Բանակցություններին ներկա է եղել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։
«Մենք մի քանի քայլ առաջ ենք գնացել», — ասել է Քերին լրագրողներին։ «Անհրաժեշտ է իրականացնել որոշակի աշխատանք», — ասել է Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարը։